«Penguin Workshop»-ը կհրատարակի Ռոբերտ Ապելյանի գրաֆիկական վեպը
01 Հունվարի 2026, 13:00
«Penguin Workshop» հրատարակչությունը 2026 թվականի հունվարին ընթերցողին կներկայացնի Ռոբերտ Ապելյանի դեբյուտային գրաֆիկական վեպը, որը կոչվում է «Fustuk»։
«Fustuk»-ը ֆանտաստիկ պատմություն է, որը հնարավորություն է տալիս ընկղմվել հայ ընտանիքի և նրա խոհարարական ավանդույթների մեջ:
Ռոբերտ Մկրտիչ Ապելյանը ամերիկահայ հեղինակ և պատկերազարդող է: Կոմիքսների միջոցով նա պատմում է իր պատմական հայրենիքի մշակութային հարստության մասին: Հեղինակը հրատարակչության հետ «Fustuk»-ի հրատարակման պայմանագիրը կնքել էր դեռևս 2021 թվականին: