Հայ ըմբիշը Ստամբուլում դարձել է բրոնզե մեդալակիր

03 Օգոստոսի 2023, 08:32

Սպորտ

Էրիկ Տեր-Մաթևոսյանը դարձել է հունահռոմեական ըմբշամարտի՝ մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել հայ ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ): Այս մասին հայտնում է WRESTLING ARMENIA տելեգրամյան ալիքը։

Փոքր եզրափակչում Տեր-Մաթևոսյանը 8։2 հաշվով հաղթել է հույն մրցակցին՝ Էլեֆթերիուս Պապպասին։ Հուլիսի 31-ին Ստամբուլում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը: