Իշխանության թեզերը մառազմ են. Դավիթ Ղազինյան
09 Հունվարի 2026, 13:00
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն արձագանքել է իշխանություններին այն թեզերին, թե Սամվել Կարապետյանի թիմը միտումնավոր է հոսանքազրկումներ հրահրում՝ իշխանությանը վնասելու համար։
Նա նշել է, որ նման պնդումներն ուղղակի անհեթեթություն են:
«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող ՀԷՑ-ն այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ, բոլորս շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած ՀԷՑ-ի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Իրենք այն ժամանակ ՀԷՑ-ին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ իրենք են գեներացրել այդ բողոքները»,- հայտարարել է Ղազինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: