Մի խումբ հոգևորականներ իրենց աջակցությունն են հայտնել Վեհափառ Հայրապետին

10 Հունվարի 2026, 17:00

Քաղաքականություն

Սամարղանդի և Տաշքենդի հայկական եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քհն. Գրիգորյանը, Ուլյանովսկ քաղաքի հովիվ Տեր Սեպուհ քհն. Հակոբյանը, Դոնի Ռոստովի հոգևոր սպասավորներ Տեր Տիրան քհն. Ավագյանը և Տեր Թադեոս ավագ քհն. Ավագյանը, Սամարա քաղաքի քահանա Տեր Արմեն քհն. Կիրակոսյանը, Իժևսկի հոգևորական Տեր Երեմիա քհն Վարդանյանը և Բառնաուլի հոգևորական Տեր Մաշտոց քհն. Հակոբյանը իրենց աջակցությունն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,- նշել են հոգևոր սպասավորները: