Իրանում տեղի են ունենում կառավարության հետ համերաշխության զանգվածային երթեր
12 Հունվարի 2026, 13:00
Քերմանի, Ռաշտի, Զահեդանի և այլ քաղաքների բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ կառավարությանն աջակցելու և Թրամփի սպառնալիքները դատապարտելու համար։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնության հասնել, եթե Իրանը սպանի խաղաղ ցուցարարներին: Իրանի ԱԳՆ-ում դա անվանել են միջամտություն երկրի ներքին գործերին։