Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ռաշիդ Բեգլարյանի հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

02 Օգոստոսի 2023, 17:05

Քաղաքականություն

Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել՝ Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հաղորդում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցիների կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Բեգլարյանը 2020-ի պատերազմի հետևանքով տեղահանվել էր Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Հիմա եթերում