Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ

13 Հունվարի 2026, 19:44

Քաղաքականություն

ՌԴ-ն խստորեն դատապարտում է Իրանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների սպառնալիքներն անընդունելի են։ Մոսկվան զգուշացնում է ծանր հետևանքների մասին նրանց համար, ովքեր պլանավորում են արտասահմանից ոգեշնչված անկարգությունները որպես պատրվակ օգտագործել Իրանի դեմ 2025 թվականի հունիսին կատարված ագրեսիան կրկնելու համար։ Նման գործողությունները նաև սպառնալիք են ներկայացնում միջազգային անվտանգության համար»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։

Դոնալդ Թրամփը խոստացել էր «օգնություն» Իրանում ցուցարարներին և սպառնացել էր Իրանի իշխանություններին՝ ասելով, որ նրանք շատ բարձր գին կվճարեն։