«Սամվել, Սամվել». քաղաքացիները ծափերով դիմավորեցին Սամվել Կարապետյանին
18 Հունվարի 2026, 12:44
Գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։
Հավաքվածները սկսեցին ծափահարել, երբ Սամվել Կարապետյանին տեղափոխող մեքենան մոտեցավ տանը և սկսեցին վանկարկել «Սամվել», «Ազատություն Սամվել Կարապետյանին»: Կարապետյանը ոստիկանական մեքենայից դուրս եկավ, ձեռքով ողջունեց հավաքվածներին և մտավ տուն։