Հայաստանի ներկայացուցիչը Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր
03 Օգոստոսի 2023, 19:40
Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) Հայաստանի հավաքականի համար հերթական մեդալն է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:
Մինչև 20 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտի 214 կգ (96+118) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։ Ավանեսյանը նաև փոքր բրոնզե մեդալի է արժանացել պոկում ու հրում վարժություններում։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է երկամարտի ոսկե մեդալը 221 կգ արդյունքով։ Նա առաջինն է եղել նաեւ պոկում եւ հրում վարժություններում։