ՀԷՑ-ը խլել են իրենց գրպանների համար. հարցում Շիրակում

28 Հունվարի 2026, 18:06

Քաղաքականություն

Շիրակում անցկացված հարցման ժամանակ բնակիչները մտահոգություն են հայտնել իշխանությունների տնտեսական քաղաքականության վերաբերյալ:

«ՀԷՑ-ը խլեցին, որ իրենց գրպանները լցնեն»,- ասել է բնակիչներից մեկը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր էներգետիկ համագործակցությանը կամ տրանզիտային ուղիներին՝ շիրակցիներից մեկն նշել է, որ թեև տնտեսապես դա կարող է շահավետ լինել, սակայն ազգային արժանապատվությունն ու զոհված ընկերների հիշատակը չեն կարող սակարկության առարկա լինել։

«Եթե տրանզիտից պետությանը օգուտ կա՝ կողմ եմ, բայց թշնամանքը չի վերանա։ Ով մոռանա իր պապերի կոտորածը կամ Արցախն ազատագրած, պաշտպանած մեր հերոս ընկերներին, ուրեմն նա անիմաստ է ապրում»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը: