ԱՄՆ-ն ապամոնտաժում է սեփական ձևավորած աշխարհակարգը․ Ռոբերտ Քոչարյան
29 Հունվարի 2026, 11:45
Ամերիկայի Միացյալ Նահանգներն ապամոտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն է ձևավորել․ սա արձանագրված է Միացյալ Նահանգների անվտանգության նոր հայեցակարգում։ Այս մասին իր ասուլիսի ներածական խոսքում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրողություններին։
«Բավականին հետաքրքիր փաստաթուղթ է։ Ընդգծեմ մի քանի շեշտադրում։ Առաջինը՝ ԱՄՆ-ն ընդունում է, որ աշխարհը բազմաբևեռ է, ինչպես նաև ընդունում է, որ հրաժարվում են իրենց գաղափարականից։ Հետաքրքիր արձանագրում է, որ հիմնական հակառակորդը Չինաստանն է։ Եվ մեկ այլ արձանագրում՝ պատրաստ են ՌԴ-ի հետ կառուցողական և պրագմատիկ հարաբերություններ կառուցել»,- նշել է նախագահը։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ԱՄՆ-ը Հարավային Կովկասում չունի ֆունդամենտալ շահեր ո՛չ տնտեսական առումով, ո՛չ էլ անվտանգային։
ՀՀ երկրորդ նախագահը նշել է նաև, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի՝ գերպետությունների շահերի բախման կետերում չհայտնվելու համար:
«Նավապետը փոթորկի ժամանակ իր նավն օվկիանոս չի հանում՝ չվտանգելու և՛ նավը, և՛ անձնակազմը․ սա ուղղակիվերաբերում է Հայաստանին, որը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի շահերի բախման կիզակետում»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։