TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու. Ռոբերտ Քոչարյան
29 Հունվարի 2026, 11:51
TRIPP-ը («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ) հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, այս ֆորմատով հայկական շահն ընդհանրապես չի երևում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«TRIPP-ը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու: Ընդհանրապես այստեղ հայկական շահը չի երևում: Աշխարհաքաղաքական ու տնտեսական գործոնը գրեթե զրոյացվել են: Սա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: ԱՄՆ-ը փորձելու է այս ծրագիրն առաջ տանել, իսկ Հայաստանը հայտնվելու է շահերի բախման կետում: Մի անգամ հարված կերանք, հիմա ինչի՞ համար ենք սա անում, չեմ հասկանում»,- ասել է երկրորդ նախագահը։