Արցախի հարցում իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է․ Ռոբերտ Քոչարյան

29 Հունվարի 2026, 12:18

Քաղաքականություն

Արցախի հարցում իրատեսականն այսօր վերադարձի իրավունքն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Աշխարհն այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ է լինելու, օրինակ` ԱՄՆ-ի` էսկալացիայի ճանապարհով աշխարհը գոտիների բաժանելն ուր է մեզ բերելու։ Այսօր մենք միայն կարող ենք սցենարներ մշակել, հնարավոր է լինի սցենար, որ շատ բարենպաստ է մեզ համար, կարող է լինել և հակառակը:

Դրա համար այսօր մենք խոսում ենք վերադարձի իրավունքի մասին, որն իր հետ բերելու է գույքային որոշակի իրավունքներ»,- նշել է նա: