Բարի հեքիաթ է, բայց մի լսեք, Ադրբեջանն այդ քանակի վառելիք չունի․ Ռոբերտ Քոչարյան
29 Հունվարի 2026, 12:21
Եթե հետաքրքրվեք ընդհանրապես ինչ է կատարվում աշխարհում նավթային շուկայում, դուք կտեսնեք, որ վերջերս բավական մեծացել են Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, Միացյալ Նահանգների և Կանադայի արտահանումները, և դա բերել է նավթի էժանացման: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը հերքել է այն թեզը, թե Ադրբեջանից բենզինի ներմուծումը կարող է էականորեն նվազեցնել վառելիքի գները կամ լինել կենսական անհրաժեշտություն։
«Ադրբեջանն ունի ընդամենը մեկ խոշոր նավթազտարան, որի հզորությունները հազիվ են բավարարում իրենց պահանջները: Օրինակ՝ Ադրբեջանը նախորդ տարի Ռուսաստանից ներմուծել է շուրջ 120 000 տոննա «պրեմիում» տեսակի բենզին։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը չունի այդ քանակի վառելիք, որ կարողանա արտահանել: Էժան բենզինի մասին խոսակցությունները պարզապես մարդկանց հանգստացնելու կամ խաբելու համար են: Ճիշտ է՝ բարի հեքիաթ է, բայց մի լսեք»,- նշել է Քոչարյանը։