Եվրոպան ամեն բան անելու է ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ սերմանելու համար․ Քոչարյան

29 Հունվարի 2026, 13:13

Քաղաքականություն

Ռուսաստանը շատ համբերատար է և ինչ-որ կտրուկ քայլ անելուց առաջ մտածում է՝ հայ ժողովուրդն ի՞նչ կմտածի մեր մասին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Բայց մի պահ պատկերացրեք, որ սկսեն վարվել ԱՄՆ-ի պես։ Թրամփը չի մտածում մեքսիկացին ինչ կմտածի իր մասին։ Ու մենք չենք գնահատում, հակառակը՝ փորձում ենք ցեխ շպրտել ՌԴ-ի վրա»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան ամեն բան անելու է Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանելու համար։

«Եվրոպացիները մայիսին գալու են Հայաստան, և ինչ հայտարարություններ ասես անելու են։ Ինչ պետք է անենք, պետք է հակազդենք։ Եվ խոսքը ռուսականության կամ հակառուսականության մասին չէ, այլ պրագմատիկ մոտեցումների մասին է»,- ընդգծել է նախագահը։