Ստեփան Ջավրշյանը՝ ձյուդոյի ՌԴ-ի առաջնության արծաթե մեդալակիր
31 Հունվարի 2026, 19:20
Կամչատկայում բնակվող ձյուդոիստ Ստեփան Ջավրշյանը Եկատերինբուրգում անցկացվող Ռուսաստանի՝ մինչև 21 տարեկանների ձյուդոյի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
Մեկ այլ հայ մարզիկ՝ Արշալույս Հակոբյանը, առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ 90 կգ քաշային կարգում։