Պարգև Ավետիսյանը Պուտինի կողմից պարգևատրվել է Բարեկամության շքանշանով

04 Նոյեմբերի 2026, 19:15

Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում՝ Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում։

Իր ելույթի ընթացքում Պարգև Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին բարձր պարգևի, ինչպես նաև հայ-ռուսական գիտակրթական և մշակութային համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին ցուցաբերվող մշտական ուշադրության և աջակցության համար։

Նա նաև ընդգծել է միջպետական կապերի ամրապնդման գործում ցուցաբերվող աջակցության կարևորությունը։