51 կարմիր քարտ՝ մեկ խաղում․ Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով

04 Նոյեմբերի 2026, 19:34

Սպորտ

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի մինչև 20 տարեկանների առաջնության շրջանակում «Ուբերլանդիա» և «Մամորե» թիմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել է աննախադեպ զանգվածային ծեծկռտուքով։

Բախումը սկսվել է հանդիպման 54-րդ րոպեին և շատ արագ դուրս եկել վերահսկողությունից։ Ծեծկռտուքը շարունակվել է շուրջ 40 րոպե, իսկ դրան ներգրավվել են ոչ միայն ֆուտբոլիստները, այլև երկու թիմերի մարզչական շտաբների ներկայացուցիչները։ Մասնակիցները որպես հարվածելու միջոց օգտագործել են ձեռքի տակ հայտնված տարբեր առարկաներ, այդ թվում՝ աթոռներ և բժշկական պատգարակներ։ Իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար նույնիսկ ոստիկանություն է հրավիրվել խաղադաշտ։

Միջադեպի արդյունքում գլխավոր մրցավարը ցույց է տվել ռեկորդային՝ 51 կարմիր քարտ։ Հանդիպումից հեռացվել են 43 ֆուտբոլիստ և երկու թիմերի մարզչական շտաբների 8 ներկայացուցիչ։

Այս միջադեպը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ մեկ ֆուտբոլային հանդիպման ընթացքում ցուցադրված կարմիր քարտերի քանակով՝ գերազանցելով 2011 թվականին Արգենտինայի հինգերորդ դիվիզիոնի առաջնության խաղում գրանցված նախորդ ռեկորդը, երբ մրցավարը 36 կարմիր քարտ էր ցույց տվել։