Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10:30-ին

04 Նոյեմբերի 2026, 18:20

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և գործով անցնող մյուս մեղադրյալների խափանման միջոցների վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 10:30-ին։

Հայտնենք, որ այսօր դատական նիստի ընթացքում քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ խափանման միջոցը փոխելու հարցը։ Հանրային մեղադրողը միջնորդել է կալանքի ժամկետը երկարացնել ևս երեք ամսով, մինչդեռ պաշտպանական կողմը պահանջել է վերացնել կալանքը կամ կիրառել ավելի մեղմ խափանման միջոց։