«Ադրբեջան» գրությունը ծածկելու համար Միքայել Միքայելյանը տուգանք է վճարել
03 Փետրվարի 2026, 16:30
Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիան (FIS) կարգապահական պատժամիջոցներ է կիրառել հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի նկատմամբ այն բանից հետո, երբ նա կպչուն ժապավենով փակել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորը։ Մարզիկը այդ քայլի համար տուգանվել է 100 շվեյցարական ֆրանկով (մոտ 49 հազար դրամ), որը վերջինս վճարել է։
«Ուղիղ հարցին, թե արդյոք ֆեդերացիան հաշվի է առնում հովանավոր երկրի մասնակցությամբ պատերազմում մտերիմներին կորցրած մարզիկի հոգեբանական վիճակը, FIS-ը պատասխան չի տվել։ Ղեկավար մարմինը նախընտրել է լռել այն մասին, թե արդյոք նրանք հաշվի են առնում մարզիկների տրավման ու ազգային արժանապատվությունը նման քաղաքական հանգամանքներում», — ասվում է Inside The Games-ի հրապարակման մեջ։