Հայաստանը կիսաավտորիտար ռեժիմից դառնում է բռնապետական ռեժիմի․ Գառնիկ Դանիելյան

05 Փետրվարի 2026, 13:30

Քաղաքականություն

Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ գերիների։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր սրբազան հայրեր, քաղաքական գործիչներ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, քաղակտիվիստներ, լրագրողներ անազատության մեջ են մեկ պատճառով, որ քննադատել են կամ իրենց սուր խոսքով, ելույթներով անհարմար իրավիճակ են ստեղծել իշխանությունների համար։

«Քիչ չէ, որ բոլոր այդ մարդկանց ապօրինաբար պահում են քրեակատարողական հիմնարկներում, նաև նրանց իրավունքներն են խախտում։ Եվ այս ամենը տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների, Արևմուտքի լուռ համաձայնությամբ։ Դրա համար էլ մենք այսօր այստեղ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, ասելու, որ Հայաստանը կիսաավտորիտար ռեժիմից դառնում է բռնապետական ռեժիմի»,- նշել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։