Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալ»-ից տեղափոխվել է ՌՊԼ-ի «Օրենբուրգ»
07 Փետրվարի 2026, 14:50
Տուլայի «Արսենալ» ռուսական ֆուտբոլային ակումբի հենակետային կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օրենբուրգ»՝ հետագայում գնման առաջնահերթ իրավունքով։
23-ամյա Ավանեսյանը Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի սան է, հանդես է եկել ակումբի պատանեկան թիմերում։ Նա խաղացել է նաև «Տամբով»-ի, «Տեքստիլշչիկ»-ին, «Բալթիկա»-ի և Տուլայի «Արսենալ»-ի կազմում։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է երեք հանդիպում։
