Միքայել Միքայելյանը Օլիմպիական խաղերի սկիատլոն մրցաձևում լավագույն 50-յակում է
08 Փետրվարի 2026, 18:04
Միքայել Միքայելյանը Իտալիայում կայացած Օլիմպիական խաղերում սկիատլոն մրցաձևում հայտնվեց լավագույն 50-յակում։
Հայ դահուկորդը մրցեց 20 կմ վազքում (դասական և ազատ ոճ)` մրցուղին ավարտելով 51 րոպե 06 վայրկյանում և զբաղեցնելով 48–րդ տեղը։
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ, որոնք մրցում են երեք մարզաձևերում՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։