ԱՄՆ վարչակազմն ի զորու է ապահովել հայ պատանդների վերադարձը․ Գեղամ Ստեփանյան

09 Փետրվարի 2026, 21:10

Քաղաքականություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան այցին զուգահեռ անցկացված ակցիայի ընթացքում, ներկայացրել է ամերիկյան կողմին ուղղված պահանջներն ու սպասելիքները։

Ըստ ՄԻՊ-ի՝ ԱՄՆ փոխնախագահին նամակ է փոխանցվել դեսպանատան միջոցով, և այն առաջիկայում կհրապարակվի մեդիայում։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ նմանատիպ ակցիաները պետք է կրեն պարբերական բնույթ, որպեսզի հարցը մշտապես մնա միջազգային ուշադրության կենտրոնում։

«Կարծում եմ՝ ցանկության դեպքում ԱՄՆ-ը, հատկապես Թրամփի վարչակազմը, ի զորու է կարգավորել այս հարցը։ Մեծ ուշադրություն դարձնելու դեպքում հնարավոր կլինի հայ պատանդների վերադարձն իրենց տներ»,-ասել է նա։

Գեղամ Ստեփանյանը նաև հավելել է, որ սա լավագույն հնարավորությունն է ԱՄՆ գործող վարչակազմի համար՝ գործնականում ապացուցելու իր հանձնառությունը քրիստոնյաների և խոցելի խմբերի պաշտպանության հարցում։

Հիմա եթերում