Մարզիչ Ռաֆայել Հարությունյանին հրատապ կարգով օլիմպիական հավատարմագրում են տրամադրել
10 Փետրվարի 2026, 12:40
Ամերիկահայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին հրատապ կարգով օլիմպիական հավատարմագրում են տրամադրել՝ 2026 թվականի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարին մասնակցելու համար։
Հարությունյանն աշխատում է գեղասահորդ Իլյա Մալինինի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկյան պատվիրակությունըն, անհայտ պատճառներով, Հարությունյանի անունը չէր ներառել թիմի հայտացուցակում։
Հավատարմագրումը մարզչին հնարավորություն է տվել անսահմանափակ մուտք ունենալ ինչպես մարզումներին և մրցումներին։