Լավրենտ Հովհաննիսյանը՝ Ռուսաստանի ջիու-ջիցուի առաջնության բրոնզե մեդալակիր
19 Փետրվարի 2026, 16:45
Օրյոլի մարզը ներկայացնող Լավրենտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստանի ջիու-ջիցուի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի։ Նա տարել է երկու հաղթանակ, այդ թվում՝ սպորտի վարպետի նկատմամբ։
Մարզիչ Դավիթ Հովհաննիսյանի սանն անցկացրել է երեք լարված մենամարտ։ Դրանցից երկուսում նա վստահ հաղթանակ է տարել։ Այս արդյունքը թույլ է տվել նրան բարձրանալ պատվո հարթակի երրորդ աստիճանին և ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում։
Առաջնությանը մասնակցել է ավելի քան 500 մարզիկ՝ Ռուսաստանի 44 շրջանից։