Ալբերտ Դիլբանդյանը՝ սուսերամարտի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր

21 Փետրվարի 2026, 13:30

Սպորտ

Ուֆայում անցկացվել է Ռուսաստանի մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների սուսերամարտի առաջնությունը։

Թիմային հաշվարկում Կրասնոդարի երկրամասը ներկայացնող սուսերամարտիկ Ալբերտ Դիլբանդյանը նվաճել է արծաթե մեդալ։

Մրցումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 730 մարզիկ՝ Ռուսաստանի 43 շրջաններից։