Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է ISU-ի վարկանիշային աղյուսակում՝ զբաղեցնելով 34-րդ տեղը
21 Փետրվարի 2026, 14:20
Ռուսաստանը ներկայացնող հայկական ծագմամբ գեղասահորդուհի, Ռուսաստանի եռակի չեմպիոն, ՌԴ Գրան պրիի եզրափակչի եռակի հաղթող Ադելիա Պետրոսյանն ընդգրկվել է Չմշկորդների միջազգային միության (ISU) վարկանիշային աղյուսակում՝ զբաղեցնելով 34-րդ տեղը 227 մասնակիցների թվում։
Հիշեցնենք, որ Պետրոսյանը երկու ելույթների արդյունքում հավաքել է 214,53 միավոր և 2026 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Ոսկե մեդալը նվաճել է ամերիկացի գեղասահորդուհի Ալիսա Լյուն։