Խաչանովը բարելավել է դիրքը ATP վարկանիշային աղյուսակում
23 Փետրվարի 2026, 11:23
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 16-րդ տեղ՝ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում, որի նոր տարբերակը երկուշաբթի հրապարակվել է կազմակերպության կայքում:
Անցյալ շաբաթ Խաչանովը հասել էր Դոհայում (Կատար) կայացած ATP 500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել էր իսպանացի Կառլոս Ալկարասին:
Վարկանիշային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Կառլոս Ալկարասը: Երկրորդը իտալացի Յանիկ Սիներն է: Լավագույն եռյակը եզրափակում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը: