Հայկ Հովհաննիսյանը դարձել է Կուբանում ընթացող բազկամարտի բաց մրցաշարի հաղթող
06 Օգոստոսի 2023, 23:15
Օգոստոսի 5-ին անցկացվել է «Կուբանի երկաթե ձեռքեր» բազկամարտի բաց մրցաշար։
Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք, որ տղամարդկանց պայքարում 80 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը։
21-ամյա հաղթողը ներկայացնում է Կրասնոդարի Բյազրովի թիմը, թիմի մարզիչն է միջազգային կարգի սպորտի վարպետ Վալերի Բյազրովն է։