Արման Ծառուկյանն ու Ջորջիո Պուլլասը ռևանշ գոտեմարտ կանցկացնեն
04 Մարտի 2026, 12:30
Մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Hype Brazil մրցաշարի շրջանակում տեղի կունենա UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնող և Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Արման Ծառուկյանի և ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբիշ, խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլլասի միջև գրեփլինգի երկրորդ մենամարտը։
Այն կանցկացվի «հաղթանակ միայն սաբմիշենով» կանոնակարգով, իսկ դրա տևողությունը կլինի 10 րոպե։
Ծառուկյանի և Պուլլասի առաջին հանդիպումը կայացել էր մարտի 1-ին ԱՄՆ-ում անցկացված RAF06 մրցաշարում, որտեղ Արման Ծառուկյանը հաղթել էր 5։3 հաշվով, սակայն դրան հաջորդել էր զանգվածային ծեծկռտուքը: