Ադրբեջանը պատրվակ է ստեղծում, որ ներքաշվի Իսրայել-ԱՄՆ ռազմական գործողությունների մեջ․ Վիգեն Հակոբյան

05 Մարտի 2026, 20:30

Քաղաքականություն

Այսօր Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին։ ԱԹՍ-ներից մեկն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։ Արդյունքում վնասվել է օդանավակայանի շենքը, ինչպես նաև վիրավորվել է երկու քաղաքացիական անձ։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

«Որքան հասկանում եմ, Իրանը դեռևս չի ստանձնել պատասխանատվությունը հարվածների համար։ Չի բացառվում, իհարկե, որ սա կարող է լինել որոշակի պրովոկացիա՝ պատրվակ Ադրբեջանի, իսկ հետագայում նաև Թուրքիայի համար, որ նրանք էլ ներքաշվեն Իսրայել-ԱՄՆ ռազմական գործողությունների մեջ»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե Իրանը հաստատի, որ ինքն է հարվածել, ապա պետք է բացատրի նաև, թե ինչու։

«Իրանը կհարվածեր այն դեպքում, եթե ունենար բավականին լուրջ հիմքեր և ապացույցներ, որ իր դեմ ռազմական գործողություններում Ադրբեջանն այս կամ այն ձևով մասնակցություն է ունեցել»,- ընդգծել է քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ տեսանյութում։