Հայկական օրորոցայինը՝ աշխարհահռչակ թավջութակահար Յան Մաքսինի կատարմամբ

07 Մարտի 2026, 20:00

Մշակույթ

Աշխարհահռչակ թավջութակահար Յան Մաքսինը իր համերգի ընթացքում, որը կայացել է Բոստոնի (ԱՄՆ) Ժամանակակից արվեստի թանգարանում, կատարել է հայկական օրորոցային «Արի իմ սոխակ» երգը։

Այս հուզիչ երգի խոսքերի հեղինակը 19-րդ դարի հայ մեծանուն բանաստեղծ, հրապարակախոս, բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանն է։ Այն դարձել է մայրական սիրո, ինչպես նաև հայրենիքի համար զոհված զինվորների հանդեպ վշտի և հիշատակի խորհրդանիշ։

Յան Մաքսինը ռուսական ծագմամբ ամերիկացի թավջութակահար, վոկալիստ և կոմպոզիտոր է։ Տիրապետելով երաժշտական տարբեր ոճերի՝ դասականից, ջազից ու բլյուզից մինչև աշխարհի ժողովուրդների երաժշտություն, նա ստեղծել է իր յուրահատուկ ոճը։ Յուրօրինակ տեխնիկայի միջոցով Յան Մաքսինը կարողանում է միաժամանակ բասային և մենակատարային հատվածներ նվագել, իսկ երբեմն գործիքի վրա ռիթմով հարվածել:

Երաժիշտը 2018 թվականին այցելել է Հայաստան, ելույթ է ունեցել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և նույնիսկ Երևանի մետրոյում կատարել է հայկական ժողովրդական «Սարերի հովին մեռնեմ» երգը։