«Շողակաթի» փակումը մեծ սխալ էր․ Տիգրան Հակոբյանը՝ իշխանությունների որոշման մասին
05 Նոյեմբերի 2026, 21:15
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Հայ Առաքելական եկեղեցու «Շողակաթ» հեռուստաալիքի հեռարձակման դադարեցումը մեծ սխալ է որակել։
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ կարգավորող մարմնի ղեկավարը նշել է, որ հանրապետական սփռման ցանցում նախատեսված ութ հեռարձակման տեղերից այս պահին երեքը թափուր են, ընդ որում՝ դրանցից մեկն ազատվել է հենց «Շողակաթ» հեռուստաալիքի փակման հետևանքով։
Հիշեցնենք, որ իշխանությունների և Եկեղեցու միջև առկա հակամարտության ֆոնին հեռուստաալիքը կառավարության որոշմամբ դադարեցրել է հեռարձակումը 2026 թվականի հունվարի 1-ից։