Հումանիտար երկխոսություն Վաշինգտոնում․ Մելանյա Թրամփը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
05 Նոյեմբերի 2026, 20:40
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հովանու ներքո Սպիտակ տանը կայացել է հանդիպում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև։ Ուկրաինան բանակցություններին ներկայացրել են Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը և «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, իսկ Ռուսաստանը՝ Մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Քննարկման հիմնական առանցքը հումանիտար առաքելության և Օլեշկիից բնակչության տարհանման հարցերն էին, որոնց իրականացման հնարավորությունը ստեղծվել է ժամանակավոր հրադադարի հաստատման շնորհիվ։ Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ այս հումանիտար գործողությունը սկիզբ կդառնա ավելի լայնածավալ խաղաղ գործընթացի՝ ընդգծելով, որ «ցանկացած նշանակալի փոփոխություն սկսվում է փոքրիկ կայծից»։
Իր հերթին Կիրիլ Դմիտրիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկնոջը՝ Օլեշկիում իրականացվող հումանիտար առաքելությանն աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ հրադադարի ռեժիմը հաստատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանձնարարությամբ։ Դմիտրիևի խոսքով՝ Մոսկվան բարձր է գնահատում Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։