Կարեն Թորոսյանի ռեստորանն ընդգրկվել է աշխարհի 50 լավագույնների ցանկում

05 Նոյեմբերի 2026, 23:20

Հայեր

Բրյուսելում գործող «Bozar» ռեստորանը, որի ղեկավարում է հայազգի շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանն, առաջին անգամ ընդգրկվել է հեղինակավոր միջազգային՝ «The World’s 50 Best Restaurants 2026» վարկանիշի հիմնական ցանկում՝ զբաղեցնելով 42-րդ հորիզոնականը։ Մեկ տարի առաջ ռեստորանը զբաղեցնում էր 63-րդ հորիզոնականը։

Բելգիայի մայրաքաղաքի Գեղարվեստի պալատի շենքում տեղակայված «Bozar»-ը մասնագիտացած է ֆրանսիական դասական խոհանոցում՝ ներկայացնելով այն հեղինակային յուրօրինակ մեկնաբանությամբ։ Ռեստորանն ավելի վաղ արժանացել էր «Michelin»-ի երկու աստղի, ինչպես նաև ճանաչման՝ «Best Chef’s Awards» մրցանակաբաշխության շրջանակում։

«The World’s 50 Best Restaurants» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2002 թվականին՝ բրիտանական «William Reed» մեդիաընկերության նախաձեռնությամբ։ Այն համարվում է համաշխարհային գաստրոնոմիայի ամենահեղինակավոր հարթակներից մեկը և հաճախ անվանվում է ռեստորանային ոլորտի «Օսկար»։ Այս տարվա հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայում։

Հիմա եթերում