Արման Ծառուկյանը ձեռնաշղթաներով է ներկայացել UFC 326 մրցաշարին
09 Մարտի 2026, 19:37
Հայաստանը ներկայացնող խառը մենամարտերի (MMA) մարտիկ, UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանը UFC 326 մրցաշարին ներկայացել է ձեռնաշղթաներով։ Նա ցուցադրաբար ընդգծել է այդ փաստը՝ ոտքի կանգնելով դահլիճի իր տեղում։
Ամենայն հավանականությամբ, այս ժեստով Ծառուկյանը յուրօրինակ ուղերձ է հղել Դանա Ուայթին և փաստացի զղջացել իր վերջին արարքների համար, որոնց պատճառով, ըստ շրջանառվող լուրերի, զրկվել էր տիտղոսային մենամարտի հնարավորությունից։ Խոսքը, մասնավորապես, Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից վնասվածքի պատճառով չմասնակցելու մասին է։