2018-ին ինձ ուղիղ զգուշացրել են, որ եթե գամ, բռնելու են․ Ռոբերտ Քոչարյան

08 Մարտի 2026, 17:00

Քաղաքականություն

Ինձ ուղիղ զգուշացրել են, որ եթե գամ, ինձ բռնելու են։ Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ այն ժամանակվա գրասենյակի ղեկավարը նաև իր հարցազրույցում վերջերս դա պատմեց։ Մեկ զգուշացում այստեղ է եղել մի պաշտոնյայի կողմից, ինքը նույնիսկ անուն է տվել, թե ոնց է եղել, և մեկ ուրիշ հայտնի գործարար, հայ գործարար, չեմ ուզում հիմա անունը տալ, բայց ինձ զգուշացրել է։ Դա եղել է հունիս ամսին 2018-ի։ Ես Մոսկվայում էի, «Սիստեմա»-ի խորհրդի նիստ պետք է լիներ, և այնտեղ վերընտրվեցի ևս մեկ անգամ որպես անկախ տնօրեն։ Այնտեղ ուղղակի ևս ասեց, որ եղել է Հայաստանում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, և շատ ուղիղ ասել է, որ անպայման ինձ ձերբակալելու են, կալանավորելու են: Պլանավորված էր, Մոսկվայից թռել եմ Հունաստան, բայց այդ փախնել-չգալը իմ մասին չէ: Ամենից ռացիոնալ որոշումը, իհարկե, այն ժամանակ կլիներ չգալը»,-ասել է Քոչարյանը։