Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել է եկեղեցական կյանքը հուզող խնդիրները

10 Մարտի 2026, 23:00

Քաղաքականություն

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Տերունական աղոթքից հետո Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

ԳՀԽ օրակարգում ընդգրկվել են Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման ու կազմակերպչական աշխատանքները, Եկեղեցու հովվական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական առաքելությանը վերաբերող հարցեր: Քննարկման առարկա են դարձել նաև եկեղեցական կյանքը հուզող խնդիրները։

Ըստ ընդունված կարգի՝ Գերագույն հոգևոր խորհրդին են ներկայացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2025 թվականի գործունեության տեղեկագիրը, հոգևոր-վարչական գործունեության զեկույցը, ֆինանսական հաշվետվությունը և վերստուգիչ հանձնախմբի տարեկան հաշվետվությունը: