Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ոչ միայն թղթի վրա է, այլ իրական. Ալիև
11 Մարտի 2026, 18:45
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Խաղաղությունը Հայաստանի հետ մշտական է։ Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք տեսել ենք հսկայական ներուժ, մասնավորապես՝ առևտրում։ Մենք խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է։ Երբեմն խաղաղությունը մնում է միայն թղթի վրա։ Բայց մեր դեպքը տարբեր է. կա ակտիվ առաջընթաց»,-ասել է նա: