Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Փաշինյանի թիկունքից հարվածը Իրանին

12 Մարտի 2026, 12:00

(Ադրբեջանի հետ համերաշխությունը կարող է ՀՀ-ի համար արգելափակել տարանցումը Հնդրաստանից)
Երևանի կողմից Բաքվին ցուցաբերված աջակցությունը Նախիջևանի ուղղությամբ իբր իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների միջադեպից հետո (Հայաստանը, ըստ ամենայնի, հավատացել է Ալիևի խոսքին և իր դիրքորոշումը ձևակերպել Ադրբեջանի նախագահի՝ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունների հիման վրա), փաստացի ի ցույց դրեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հակաիրանական վեկտորում: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական շնորհակալությունը, որն ուղեկցվում էր X սոցիալական ցանցում հայկական եռագույնի հրապարակմամբ, ամրագրեց Երևանի այս աննախադեպ դիվանագիտական ռևերանսը Բաքվի ուղղությամբ:
Նման քայլը Թեհրանում շատերը կարող էին որակել որպես «հարված թիկունքից»՝ հաշվի առնելով Իրանի բազմամյա կարգավիճակը որպես Հայաստանի առանցքային լոգիստիկ և քաղաքական թիկունք: Ընդ որում, արտաքին խաղացողների հաշվարկը մասշտաբային էսկալացիայի վերաբերյալ չարդարացավ: Թուրքիայի կողմից ուղղակի աջակցության բացակայությունը թույլ չտվեց տարածաշրջանը ներքաշել մեծ պատերազմի մեջ, իսկ Իլհամ Ալիևը, հակառակ մի շարք արևմտյան վերլուծաբանների սպասումների, չգնաց Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից բխող «երկրորդ ճակատ» բացելուն:
Բաքվի այս զսպվածությունը հիասթափություն առաջացրեց Վաշինգտոնում, որտեղ Ադրբեջանի առաջնորդի գործողությունները դիտարկեցին գրեթե որպես դավաճանություն ընդհանուր ռազմավարական ծրագրերին: Արդյունքում ստեղծվեց պարադոքսալ իրավիճակ. Հայաստանը, նշանավորելով իր համերաշխությունը Իրանի հակառակորդների հետ, հայտնվեց ավելի խոցելի վիճակում, քան ինքը՝ Ադրբեջանը, որը շտապեց հարթել սուր անկյունները: Լարվածության թուլացման փորձը հաջորդեց անմիջապես. Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցից հետո Ադրբեջանը Իրան ուղարկեց 250 տոննա հումանիտար օգնություն՝ ներառյալ դեղորայք և սննդամթերք: Այս ժեստը կոչված է մեղմելու վերջին ճգնաժամի հետևանքները, սակայն Երևանի համար «րոպեական համերաշխության» հետևանքները կարող են շատ ավելի երկարաժամկետ լինել: Հիմնական ռիսկը կապված է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Հնդկաստանից ռազմական տարանցման հետ: