Ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան Ալիևի օգնականն էր. Իշխան Սաղաթելյան
15 Հունիսի 2026, 22:40
Ինչպես ենթադրվում էր՝ ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր, տվյալ դեպքում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը: Այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված՝ Հայաստան է ժամանել Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպոել Արցախում ծնված, մեծացած ԱԽ քարտուղարի հետ և պաշտոնական հայտարարություն տարածոել, թե քննարկել են խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնում եմ՝ ընտրությունների արդյունքները պաշտոնապես դեռ չհրապարակված»,- նշել է Սաղաթելյանը։
Նրա խոսքով այս այցի հանրագումարում Նիկոլ Փաշինյանը կատարելու է Ադրբեջանի հերթական պահանջները և պարզապես հիմա ժամանակ է խնդրում՝ ազգային ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին ձերբակալելու համար, որպեսզի իրեն չխոչընդոտեն։
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ նպատակն է ձերբակալություններով, ապօրինություններով երկրում ստեղծել նոր արհեստական օրակարգ և հանրության ուշադրությունը շեղել իրական՝ բուն օրակարգերից։ Բայց դու, Նիկոլ Փաշինյան, չունես ոչ լեգիտիմություն, ոչ էլ մանդատ՝ Ալիևին տված քո խոստումները կատարելու համար։ Սա լավ իմացիր»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Սաղաթելյանը։