Մոսկվան հույս ունի զարգացնել համագործակցությունը Երևանի հետ․ Նարիշկին

15 Հունիսի 2026, 16:25

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի պահպանել բարիդրացիական հարաբերությունները և զարգացնել համագործակցությունը Երևանի հետ, հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ ТАСС-ին տված մեկնաբանությունում։

«Մեզ համար՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները, և զարգանա համագործակցությունը ու փոխգործակցությունը բոլոր ուղղություններով՝ տնտեսության ոլորտում, հումանիտար համագործակցությունում, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում», — ասել է Նարիշկինը։