Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները զուրկ են իրավական հիմքերից․ հարցում
13 Մարտի 2026, 09:00
Երևանում անցկացված հարցման ժամանակ բնակիչներն անդրադարձել են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող խիստ միջոցներին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը և դրա պայմանները բուռն քննարկման առարկա են դարձել հանրության շրջանում։
Հարցվածների զգալի մասը համոզված է՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները զուրկ են իրավական հիմքերից և հետապնդում են հստակ քաղաքական նպատակներ։
«Դա քաղաքական գործ է և նպատակ ունի չեզոքացնելու հակառակորդներին»,- ասել է բնակիչներից մեկը։
Հարցման մասնակիցները նշել են, որ տանը գտնվելը հոգեբանորեն ավելի հեշտ է, քան քրեակատարողական հիմնարկում, այնուամենայնիվ, սահմանափակումների խստությունը մտահոգիչ է։
«Ավելի լավ է տանը լինել, քան դատարաններում կամ բանտում»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Հարցվածների մեծ մասի կարծիքով՝ հասարակության մի ստվար հատված Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես հաշվեհարդար, որի նպատակն է սահմանափակել այն գործիչների ազդեցությունը, որոնք ունեն իշխանություններից տարբերվող տեսակետներ և ազգային զարթոնքի տեսլական։