Նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից ունենք լուրջ խնդիր․ փաստաբանը՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին

14 Մարտի 2026, 00:52

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը։

Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով՝ Դատարանը քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարեց և տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով։

«Այս դատական ակտով, Քննչականի ներկայացրած միջնորդությամբ, Դատախազության կողմից նշված միջնորդությունը հետ չվերցնելու հետևանքով մենք ունենք իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլի, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք այլևս ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի տեսանկյունից լրջագույն խնդիր է»,- նշել է փաստաբանը։

Հիմա եթերում