Էդուարդ Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել «Սոչի»-ի դեմ խաղում
14 Մարտի 2026, 17:05
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Սոչի»-ին և հաղթել 2:1 հաշվով Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի դուբլի շնորհիվ։
5-րդ րոպեին նա բացել է հանդիպման հաշիվը՝ խփելով 50-րդ գոլը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
88-րդ րոպեին «Սոչի»-ից հավասարությունը վերականգնել է ռուսաստանցի հարձակվող Միխայիլ Իգնատովը։
Սպերցյանը հաղթական գոլը խփել է ավելացված 5-րդ րոպեին 11-մետրանոցից։
«Կրասնոդարը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։