Ադրբեջանում զինվորականներին հայերեն են սովորեցնում

14 Մարտի 2026, 23:45

Քաղաքականություն

Ադրբեջանի պաշտպանական ազգային համալսարանի կառուցվածքում՝ Ռազմական կառավարման ինստիտուտի բազայի վրա, մեկնարկել են հայերենի ուսուցման մասնագիտացված դասընթացներ:

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցներն, այս մասին նշված է «2025 թվականին Ադրբեջանի նախարարների կաբինետի գործունեության մասին» զեկույցում, որը քննարկվել է երկրի խորհրդարանի նիստում: