Ժողովուրդը կընտրի այն Հայաստան, որտեղ «Արցախ» ասելուց հետո ներողություն չեն խնդրում․ Աննա Գրիգորյան

16 Մարտի 2026, 20:20

Քաղաքականություն

Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ․ որն է լինելու մեր վաղվա Հայաստանը։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող «Հայաստան» դաշինքի միջոցառմանը հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Անկախությունից ի վեր առաջին անգամ հայ ժողովուրդը մոտենում է ընտրական հերթական շրջափուլին ﬕ իրավիճակում, երբ հազարամյակներ շարունակ հայերով բնակեցված Արցախում ոչ մի հայ չի ապրում, հայկական տարածքներն օկուպացված են, ﬔր հայրենակիցները` Բաքվի բանտերում, իսկ վարչախումբը սկսել է համակարգված պայքար մեր ազգային ինքնության դեմ։

Մեզ փորձում են համոզել, որ Արցախի կորուստը «անկախություն է», իսկ սեփական ինքնության ուրացումը «խաղաղություն»: Ուստի, առաջիկա ընտրությունները, պարզապես տնտեսական ծրագրերի կամ լավ սոցիալական խոստումների մասին ընտրություններ չեն։ Այս ընտրություններում հայ ժողովուրդը կանգնած է շատ ավելի խորքային ընտրության առաջ․ ո՞րն է լինելու մեր վաղվա Հայաստանը։ Մենք ընտրելու ենք ինքնիշխան Հայաստա՞նը, թե՞ թույլ ենք տալու, որ մեր տունը վերջնականապես վերածվի Ալիևի երազած «Արևմտյան Ադրբեջանի»։

Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան»: Ընտրությունը շատ պարզ է:

«Արևմտյան Ադրբեջանը» միայն տարածքային կորուստը չէ։ Դա մի իրականությունն է, որտեղ մեզ ստիպում են մոռանալ մեր անցյալը, ուրանալ մեր սրբությունները և քանդել մեր ինքնության հիմնասյուները։ Իսկ այդ նախագիծն իրականացնող խամաճիկները նրանք են, ովքեր այսօր հարձակվում են Եկեղեցու վրա, ովքեր պատերազմ են հայտարարել մեր խորհրդանիշ Արարատին, ովքեր ամաչում են մեր հաղթանակներից:

Ես հավատում եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդն ընտրելու է Հայաստանը․

• Այն Հայաստանը, որտեղ պարտությունը դատավճիռ չէ և պարտությանը գերի չեն դառնում։
• Այն Հայաստանը, որտեղ ոչ ոք չի կարող ﬔզ պարտադրել փոխել ﬔր Սահմանադրությունը, ոտնատակ տալ մեր անկախության հռչակագիրը, մեր ծննդյան վկայականը:

• Այն Հայաստանը, որտեղ «Արցախ» ասելուց հետո ներողություն չեն խնդրում։

• Որտեղ պատմական փաստերը ցենզուրայի չեն ենթարկվում, տաբու չեն դառնում։

• Որտեղ ցեղասպանությունը հարցականի տակ չեն դնում և չեն ուրանում»,- հայտարարել է Աննա Գրիգորյանը։