Չենք թողնի` Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը․ Կալաս
17 Մարտի 2026, 00:24
Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ՝ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար` հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է մնալ կարևորագույն։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը», — ասել է Կալասը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա նաև ընդգծել է, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։