Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթությունը․ Լուիս Օկամպո
17 Մարտի 2026, 16:15
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին դիմել է Եվրոպական քաղաքական համայնքին՝ կոչ անելով օրակարգում ներառել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման հարցերը։
Իր տեսաուղերձում նա նշել է, որ 120,000 մարդ բռնի տեղահանվել է իր պատմական հայրենիքից և ներկայումս բնակվում է Երևանում ու նրա շրջակայքում։ Նրա խոսքով՝ հենց հիմա է անհրաժեշտ կապ հաստատել Եվրոպական քաղաքական համայնքի հետ, հասցնել խնդրի էությունը, պահանջել կոնկրետ գործողություններ և հասնել հստակ աջակցության։
«Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթությունը»,-ընդգծել է Օկամպոն։